Մայր ջրատարների և ներքին ցանցերի կառուցման ոլորտում կազմակերպությունն իրականացնում է ստորգետնյա մետաղական և պոլիէթիլենային խողովակների հավաքակցում, մետաղական խողովակների հակակոռոզիոն մեկուսացում, եռակցված հանգույցների ստուգում, հաշվիչ և փականային հանգույցների տեղակայում, փորձարկում, ջրաղբյուրների և կապտաժների, օրական կարգավորման ջրամբարների կառուցում, տնային միացումների իրականացում, փականային և հաշվիչ դիտահորերի, ինչպես նաև քլորակայանների ու պոմպակայանների կառուցում, տեղակայում և հավաքակցում: