Ընկերության մասին
«Դորոժնիկ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին ԼՂՀ-ում՝ Արարատ Հովհաննիսյանի կողմից, (Պետ. ռեգիստր` գրանցման No 444.110.20024, գրանցված 14.06.2002թ., վկայական 02Ա No 000276), ով հանդիսանում է ընկերության միակ բաժնետերը: 2024թ. -ի փետրվարի 2-ից «Դորոժնիկ» ՍՊ ընկերությունը ձեռք է բերել իրավաբանական անձի պետական գրանցման ճանաչում ՀՀ տարածքում՝ վերանվանվելով «Դորոժնիկ Ա» ՍՊԸ:
Ընկերությունը Հայաստանի Հանրապետության խոշորագույն շինարարական կազմակերպություններից մեկն է: Այն գործունեություն է ծավալում ՀՀ-ում հաստատված կանոնադրության և շինարարության բնագավառի տարբեր ոլորտներում գործող լիցենզիաների հիման վրա:
«Դորոժնիկ Ա» ՍՊԸ գործունեության ոլորտներ են `
- Մայր ջրատարների և ներքին ցանցերի կառուցում
- Ջրատնտեսական կառուցվածքների շինարարություն
- Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն
- Կոյուղու համակարգերի կառուցում
- Շենքերի և շինությունների կառուցում, ավտոուղիների, ճանապարհների, կամուրջների շինարարություն
- Բարձր, միջին և ցածր ճնշման գազատարների մայր խողովակների և ներքին ցանցերի հավաքակցում
- Գազամաքրման հանգույցների կառուցում և սարքավորումների հավաքակցում
- Ջերմային ցանցերի և կառուցվածքների շինարարություն
- Արտաքին լուսավորություն
Բուն շինարարական աշխատանքներին զուգահեռ, ընկերությունը զբաղվում է շինարարական նյութերի և ապրանքների արտադրությամբ:
«Դորոժնիկ» ընկերությունը զինված է շուրջ 335 անուն տարբեր տեսակի, հզորությունների և տեխնիկական հնարավորությունների մեքենաներով, մեխանիզմներով և սարքավորումներով:
Ընկերության աշխատակիցները շինարարարության ոլորտի տաբեր բնագավառներում բարձր որակավորում և երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ են: