«Դորոժնիկ» ընկերությունը իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Ընկերության ֆինանսավորմամբ եւ անմիջական աջակցությամբ 2010 թվականին կառուցվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Առաքել գյուղի ջրագիծը, իսկ 2011 թվականի գարնանը գյուղի մանկապարտեզը, որն արդեն կահավորված վիճակում 2011թ.հունիսի 19-ին նվիրաբերվել է համագյուղացիներին: Ընկերությունը բազմաթիվ անօթեւան ընտանիքների ապահովել է բնակարաններով, իսկ բազմազավակ եւ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերել է նյութական եւ ֆինանսական աջակցություն: