Մեր մասին

«Դորոժնիկ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին ԼՂՀ-ում՝ Արարատ Հովհաննիսյանի կողմից, (Պետ. ռեգիստր` գրանցման No 444.110.20024, գրանցված 14.06.2002թ., վկայական 02Ա No 000276), ով հանդիսանում է ընկերության միակ բաժնետերը:  2024թ. -ի փետրվարի 2-ից «Դորոժնիկ» ՍՊ ընկերությունը ձեռք է բերել իրավաբանական անձի պետական գրանցման ճանաչում ՀՀ տարածքում՝ վերանվանվելով «Դորոժնիկ Ա» ՍՊԸ: 

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության խոշորագույն շինարարական կազմակերպություններից մեկն է: Այն  գործունեություն է ծավալում ՀՀ-ում հաստատված կանոնադրության և շինարարության բնագավառի տարբեր ոլորտներում գործող լիցենզիաների հիման վրա:

«Դորոժնիկ Ա» ՍՊԸ գործունեության ոլորտներ են `

  • Մայր ջրատարների և ներքին ցանցերի կառուցում
  • Ջրատնտեսական կառուցվածքների շինարարություն
  • Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն
  • Կոյուղու համակարգերի կառուցում
  • Շենքերի և շինությունների կառուցում, ավտոուղիների, ճանապարհների, կամուրջների շինարարություն
  • Բարձր, միջին և ցածր ճնշման գազատարների մայր խողովակների և ներքին ցանցերի հավաքակցում
  • Գազամաքրման հանգույցների կառուցում և սարքավորումների հավաքակցում
  • Ջերմային ցանցերի և կառուցվածքների շինարարություն
  • Արտաքին լուսավորություն

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագծեր

Նորություններ

Գործընկերներ